Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել լրագրողների ազատ աշխատելու իրավունքը

Դեկտեմբեր 09,2015 20:44

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխություններին հանրաքվեն լուսաբանող լրագրողների աշխատանքի խոչընդոտումների եւ նրանց նկատմամբ հնչած սպառնալիքների փաստերով: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամուլի հաղորդագրությունից:

Դունյա Միյատովիչը, մասնավորապես, առանձնացրել է iLur.am կայքի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի եւ Hetq.am կայքի լրագրող Դիանա Ղազարյանի դեպքերը:

«Ես կոչ եմ անուշ իշխանություններին մանրակրկիտ ուսումնասիրել լրագրողների իրավունքների խախտումների վերաբերող բոլոր միջադեպերը: Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների անպատժելիությունը չի կարելի հանդուրժել»,- ասել է նա:

Դունյա Միյատովիչն ընդգծել է, որ լրագրողները իրավունք ունեն լուսաբանելու հանրային իրադարձությունները եւ ավելացրել, որ դա պետք է արվի ազատ եւ անվտանգ մթնոլորտում:

ԵԱՀԿ-ն հիշեցրել է, որ այս տարվա հունիսին Դունյա Միյատովիչը կոչ էր արել իշխանություններին հետաքննել Բաղրամյանի ցույցերի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնի գործողությունները ոստիկանների կողմից. «Հետաքննության արդյունքներն այս պահին դեռ չեն ներկայացվել»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031