«Արտակարգ ոչ մի դեպք չի գրանցվել»,- դեկտեմբերի 9-ին Aravot.am-ի եւ «Երկիր մեդիայի» հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության դիտորդ Վիկտորյա Այդինյանը:
Հիշեցնենք, որ ընտրատարածքում արդեն վերահաշվարկվել են 5 ընտրատարածքների արդյունքները՝ 7/05, 7/02, 7/10, 7/08, 7/09, որոնցից երեքի արդյունքները վերահաշվարկվել են այսօր:
Վիկտորյա Այդինյանը նշեց, որ վերահաշվարկի ընթացքում հայտնաբերված անճշտությունները 1-2-ն են. «Առանձնապես փոփոխություններ չեն լինում: Առայժմ վերահաշվարկում ենք Հանրապետական կուսակցության բողոքի հիման վրա (նկատի ունի 7/10 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկը Ա. Չ.): 10 բողոք պետք է հաշվարկվի, երեկ 2-ն են հաշվարկել, այսօր եւս 1-ը կանենք, վաղվանից նոր կանցնենք ՀԱԿ-ի բողոքին: Առայժմ ոչ մի փոփոխություն չի լինում, «Այո»-ն է հաղթում»:
Կարդացեք նաև
Նշենք, որ վերահաշվարկը 7 ընտրատարածքում շարունակվելու է մինչեւ ուրբաթ՝ դեկտեմբերի 11-ը: Ընտրատարածքը ստացել է 11 դիմում, որից 2-ը՝ ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի բողոք-դիմումները համընկնում են:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ