Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ազատի որդի Սերժ, ուժեղ եղիր և հրաժարական տուր»

Դեկտեմբեր 09,2015 19:15

Ազատության հրապարակում այսօր անցկացվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական տեղեկատվական հավաքը: Մինչ ելույթները՝ «Նոր Հայաստան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ընթերցեց փրկության ճակատի քաղաքական հայտարարությունը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

Փաստաթղթում, մասնավորապես ամրագրված է. «Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անվան տակ իրականում տեղի է ունեցել քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգային ոտնահարում»:  Հայտարարությունում նշված է, որ «կատարվածը սերունդների դեմ ուղղված ծանրագույն  հանցագործություն էր»:

Հանդես եկավ նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Դառնալով դեկտեմբերի 10-ի՝ իրենց ծրագրերին՝ պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ժամը 13.00-ից Ազատության հրապարակից կմեկնարկի հայ ժողովրդի միասնական երթ՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե մոտենում են պայքարի ավարտական փուլին, որի արդյունքը հաղթանակն է, բայց ոչ ոք չգիտի այդ օրը: Այնուհետև հայտարարեց. «Ով ուզում է նոր Հայաստանի՝ ազատ, անկախ սահմանադրական երկրի տերը դառնալ, ով պահանջում է Սերժ Սարգսյանի և իր հանցագործ կուսակցապետության վերացումը, թող դեկտեմբերի 10-ին ժամը 17.00-ին լինի Ազատության հրապարակում»:

Դառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Պետք է Սերժ Սարգսյանն իր երեխաների, թոռնիկների անվան ու ժառանգության համար հրաժարական տա: Թող ներկա լինի հրապարակում»: Րաֆֆի Հովհաննիսյանը զգուշացրեց, թե ուրբաթ վերջնախաղը չէ, այլ նախավերջինը: Ու ձևակերպեց իր խնդրանք-նախազգուշացումը. «Սերժ Սարգսյան, հրաժարական տուր հանուն հայ ազգին, մեր ապագայի ու Ձեր անվան»: Այնուհետև սթափության կոչ արեց. «ՀՀ ոստիկանապետից մինչև շարքային քաղաքացի, սթափվեք»:

Նա նկատեց, թե փոխանակ դեկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը ժողովրդին դեմ հանդիման գար, այցելեր զոհերի շիրիմներին, «դարձավ կեղծիքի, ստի մեջ թաթախված կեղծ առաջնորդ, որը ՀՀ վարկանիշը աշխարհի առաջ դարձրել է զրո և ինքն էլ հայ մարդու աչքի մեջ է դարձել զրո»:

Եվս մեկ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ազատի որդի Սերժ, ուժեղ եղիր և հրաժարական տուր»:

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Գարեգին Վեհափառին ու Արամ Կաթողիկոսին: Գարեգին Վեհափառի մասին ասաց. «Ինքը՝ եկեղեցու զավակ, եկեղեցին դարձրել է իշխանության և կուսակցության կցորդ: Բավ է, որ եկեղեցին լինի կցորդ որևէ կուսակցության»: Արամ կաթողիկոսին էլ քննադատեց, որ շնորհավորել է Սերժ Սարգսյանին ու հորդորեց վերագտնել Խրիմյան Հայրիկի ճանապարհը:

ՀՅԴ-ն ևս արժանացավ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությանը: Նա հիշեցրեց, որ իր պապերը դաշնակցականներ են եղել, բայց միևնույն ժամանակ ասաց. «Այս տարի 125-ամյակը նշող կուսակցությունը մեծ ողբերգության շեմին է»:

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո, ի պատասխան գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանի վերաբերյալ շահարկումների, թե նա չի մասնակցել Արցախյան ազատամարտին՝ Վարուժան Ավետիսյանը հրապարակավ ցուցադրեց նրա՝ Արցախյան ազատամարտի մասնակցության վերաբերյալ փաստաթղթեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    նախագահին մա՞յրն է «Ազատ»ը…

    այսինքն մինչեւ մօրը, մամային խօսք են զարնում…

    very classy, Raffi

    way to go

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031