Թիվ 7 ընտրատարածքում դեկտեմբերի 9-ին ավարտվեց 7/09 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկը: Վերահաշվարկի դիմում-բողոք էր ներկայացրել Հայ հեղափոխական դաշնակցության վստահված անձը: Հիշեցնենք, որ ընտրատարածքում արդեն վերահաշվարկվել են 5 ընտրատարածքների արդյունքները՝ 7/05, 7/02, 7/10, 7/08, 7/09, որից երեքի արդյունքները վերահաշվարկվել են այսօր:
Վերահաշվարկի արդյունքում՝ «Այո» քվեաթերթիկների թիվը պակասեց 3-ով՝ 695-ից դառնալով 692, «Ոչ» քվեաթերթիկների թիվը նույնը մնաց՝ 241՝ չնայած այն հանգամանքին, որ քվեաթերթիկներից մեկն անվավեր ճանաչվեց, իսկ անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվն ավելացավ 4-ով՝ 41-ից դառնալով 45:
Այս ընտրատեղամասի՝ անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ եւս գրություններ կային. ընտրողներից մեկը՝ քվեարկելով «Ոչ» ավելացրել էր «ԱՄՈԹ Է՛» գրառումը, մյուսը, կրկին քվեարկելով «Ոչ» ավելացրել էր «Ես սիրում եմ իմ հայրենիքը եւ ասում եմ ոչ» գրառումը: Մի ընտրող էլ խաչ էր քաշել քվեաթերթիկի վրա:
Կարդացեք նաև
Վերահաշվարկը 7 ընտրատարածքում շարունակվելու է մինչեւ ուրբաթ: Նշենք, որ ընտրատարածքը ստացել է 11 դիմում, որից 2-ը համընկնում են:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ