Այսօր, կեսօրից հետո Դիլիջան քաղաքում երթ կազմակերպվեց հաշմանդամների միջազգային օրվա առթիվ: Այն մեկնարկեց Դիլիջանի «Թումո» կենտրոնից եւ ավարտվեց ամֆիթատրոնում: Երթին մասնակցում էին քաղաքի դպրոցականներ,ուսուցիչներ քաղաքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, Դիլիջանի հոգեւոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:
Երթը կազմակերպել էր «Հույսի կամուրջ» ՀԿ Դիլիջանի մասնաճյուղը: Մեզ հայտնեցին, որ հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին միջոցառումը չէր կայացել, քանի որ այդ օրը Դիլիջանում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ