Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեի այսօրվա նիստի մասնակիցները միաձայն սատարել են Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, եւ դատապարտել են Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչի կործանումը։ Այս հայտարարությունն, ըստ «Ria»,-ի, արել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների շտաբի պետերը սատարել են Ռուսաստանի դիրքորոշումը, ստոր ագրեսիա են որակել ռուսական ռմբակործիչի կործանումը Թուրքիայի կողմից։ Այլ կերպ մենք սա չէինք ցանկանա գնահատել. սա եղել է հարված թիկունքից, ինչպես անմիջապես հայտարարեց Ռուսաստանը»,- նշել է, Խաչատուրովը, որը այսօրվա նիստում ստանձնել է ռազմական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
Նա ընդգծել է, որ «մենք Ռուսաստանի Դաշնությանը սատարում ենք իր բոլոր որոշումներում։ Մենք Ռուսաստանի հետ ենք բոլոր հարցերում։ ՀԱՊԿ-ն միասնական է։ Մենք կշարունակենք ամրապնդվել։ Բոլոր որոշումները, որ ընդունվել են այսօր կոմիտեում, խոսում են իմ խոսքերի օգտին»։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ