Դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երեկոյին ներկա էին Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերմինովը, Լենինգրադի մարզի Արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը Սանկտ-Պետերբուրգի կառավարության Արտաքին կապերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարկովը, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգից առաջ հանդես գալով բացման խոսքով, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը դատապարտեց Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը և շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից, որպեսզի ապագայում կանխարգելվի նման ոճրագործությունների կրկնությունը:
Երեկոյի ընթացքում ընթերցվեցին նաև Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենտոյի և Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի ուղերձները հայ ժողովրդին:
Կարդացեք նաև
Սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Ավետ Տերտերյանի «Սիմֆոնիա թիվ 6» և Սոֆյա Միքայելյանի «Սրտի խորքից» ստեղծագործությունները:
ՀՀ ԱԳՆ