«ՀԱԿ-ի հայտարարությունից հետո, ինչ մեղքս թաքցնեմ, սպասում էի երկրորդ նախագահի գրասենյակի հայտարարությանը: Սակայն, ինչպես ցույց են տալիս երկրորդ նախագահի եւ տարատեսակ այլ գրասենյակների տարածած հայտարարությունները, դրանք աստիճանաբար դառնում են ոչինչ չասող, անիմաստ բաներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը խոսել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին: «Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով»,- ասել է նա:
Կարեն Ավագյանը կարծում է, որ հանրաքվեի լեգիտիմության մասին նշյալ գրասենյակը ավելի լավ կլիներ լռեր. «Որովհետեւ իրենց ես ավելի շատ ասելիք ունեմ»:
Կարեն Ավագյանը հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի սիրած ռուսական ասացվածքը. «Չյա բի կառովա միչալա, տվոյա բի մալչալա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իսկ երբ Քոչարյանը լեգիտիմության մասով իրեն ապագայում ասելու առիթներ են ստեղծում, որտեղ էին Կարեն Ավագյանն ու նրա հարազատ ՀՀԿ-ն: Քոչարյանի կողքը չէին???? Հա էլի, կողքն էին: Այնպես որ Կարեն Ավագյանը թող նաեւ իրեն ասի՝ «Չյա բի կառովա միչալա, տվոյա բի մալչալա»