Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Բաթումում ստեղծվեց Հայ կրթական և մշակութային կենտրոն

Դեկտեմբեր 09,2015 17:01

Դեկտեմբերի 5-ին Բաթումում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ կրթական և մշակութային կենտրոն, որը կրում է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի անունը:

Կենտրոնի ստեղծումն իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ և ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության: Վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:

Կենտրոնի բացման առիթով աջարահայ համայնքին իր շնորհավորական խոսքն էր հղել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Պատմական հրաշալի օր է այսօր: Ուրախ և հպարտ եմ, որ այս կենտրոնը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Սփյուռքի նախարարության, կրում է մեծն Ալեքսանդր Մանթաշյանի անունը, մի մարդու ով դարձել է հայ-վրացական բարեկամության հիանալի կամուրջ: Այս հասարակությունում Մանթաշյանն իր հետքը թողել է իր բարեգործությամբ, իր շռայլ մարդկային կերպարով և իր մեծ հայ լինելու էությամբ: Ուրախ եմ նաև, որ մեր համագործակցությունը սրբազան հոր՝ վիրահայոց առաջնորդ Գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ տալիս է փայլուն արդյունք: Մենք ոչ միայն Թբիլիսիում, Ջավախքում, այլև ամենուր փորձում ենք հայ մշակույթի, հայ արվեստի, հայ լեզվի ջահը վառ պահել. դրա ապացույցը այսօրվա այս հրաշալի կենտրոնի բացումն է, որը իրականություն դարձավ նաև սրբազանի մեծ աջակցությամբ և հովանավորությամբ: Այստեղ իրենց ներդրումն ունի նաև Ջինիշյան հիմնադրամը, որին հղում եմ իմ ջերմ շնորհակալանքները: Իհարկե, այս ամենը չէր լինի, եթե Աջարիայի իշխանություններն իրենց ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը չունենային մեր հայ համայնքի՝ իրենց հայ քաղաքացիների հանդեպ: Շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք ստեղծել եք բոլոր պայմանները, որպեսզի հայությունը կարողանա պահի-պահպանի իր արմատները: Վստահ եմ, որ այս կենտրոնը կդառնա մի հետաքրքիր ու գեղեցիկ կամուրջ՝ հայ-վրացական բարեկամության  առավել խորացման և զարգացման համար», – մասնավորապես ասված է Հրանուշ Հակոբյանի ուղերձում:

12362781_847650045354992_8424213786189473679_o

Մշակութային կենտրոնի բացմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջինիշյան հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, Բաթումիի համայնքային գործիչներ, մտավորականներ, հայ հասարակայնության ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031