Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Ջաղինյանի հետ հարաբերությունները լարված չեն». Արմեն Ամիրյան

Դեկտեմբեր 09,2015 16:45

Սիրելի հայրենակիցներ ,

Հանրային ռադիոյի սիրելի ունկնդիրներ, աշխատակիցներ,

Երեկ աշխատանքից ազատվելու իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որևէ մեկն իրականության հետ որևէ աղերս չունի:Հանրային ռադիոյի աշխատակիցներին ուղղված իմ շնորհակալական խոսքում շատ հստակ շարադրել էի աշխատանքից ազատվելու դիմումիս դրդապատճառը, մեջբերում եմ. «Սիրելի գործընկերներ , ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»:

Խնդրում եմ դադարեցնել տարատեսակ մեկնաբանությունները: Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որևէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որևէ խնդիր չունեմ, Ռուբեն Ջաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են:

Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում իմ երեք տասնամյակից ավել կուտակած փորձը, մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները ես ցանկանում եմ օգտագործել մեր ոլորտի ավելի լայն շրջանակի համար: Ուստի աշխատանքից ազատվելու և խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկությունն ու որոշումը բացառապես իմն է:

Եվ քանի որ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքն արգելում է հանրային լրատվամիջոցի տնօրենին մասնակցել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթին, հետևաբար, ես իմ կամքով ներկայացրեցի աշխատանքից ազատման դիմում:

Կրկին խնդրում եմ չշահարկել այս հարցը, չթիրախավորել և անհիմն չմեկնաբանել: Այլապես, նոր աշխատանքի հետ կապված իմ բարի և դրական ցանկությունը արժեզրկվում է:

Հուսով եմ, որ սա կլինի թեմայի շուրջ վերջին գրառումը ոչ միայն իմ, այլ նաև զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերների կողմից:

Հարգանքներով`

Արմեն Ամիրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031