Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայացել է բնապահպանական օրակարգով հայ-իրանական հերթական հանդիպումը

Դեկտեմբեր 09,2015 16:30

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակության հետ, որը գլխավորել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Հոմայուն Հայերին:

Երկու երկրների պատվիրակությունները համատեղ շրջայց են կատարել Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում, դիտարկել այնտեղ գործող ջրի շրջանառու համակարգը, ծանոթացել արտադրական և տեխնոլոգիական փուլերին: ԻԻՀ պատվիրակությունը տպավորված է եղել կոմբինատում իրականացված աշխատանքներով:

Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպմանը, քննարկվել են Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում մինչև 2017թ. ջրի լիարժեք շրջանառու համակարգի անցնելու հնարավորությունները: Կարևորվել են Արաքս գետի ջրի որակի համատեղ մշտադիտարկման հարցերը: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական մի շարք հարցեր` երկու պետությունների սահմանին Բարեկամության այգի ստեղծելու, էկոմիջանցքներ ձևավորելու ուղղությամբ կատարվող քայլերը:
Կողմերը գոհունակությամբ փաստել են հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները և նախանշել համագործակցության հեռանկարները:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031