Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը զուգահեռ Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Արեգունի եւ Գեղամաբակ գյուղերում համայնքապետ են ընտրել:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ երեք գյուղում էլ վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը: 400 բնակիչ ունեցող Արեգունի, 100 բնակիչ ունեցող Գեղամաբակի գյուղապետերը մրցակից չեն ունեցել: 1500 բնակիչ ունեցող Զովաբերում երկու թեկնածու է եղել:
Արմավիրի մարզի չորս գյուղում էլ` Արագած, Արշալույս, Նորապատ, Դալարիկ դեկտեմբերի 6-ին համայնքի ղեկավար են ընտրել: Արագածում առանց մրցակցի գյուղապետ է ընտրվել գործող գյուղապետ Աշոտիկ Կամավոսյանը, Արշալույսում` երկու թեկնածուներից հաղթել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդի ՀՀԿ-ական Զարզանդ Գրիգորյանը, Նորապատում` Խաչատրյան Վահրամը, Դալարիկում` առանց մրցակցի հաղթել է ՀՀԿ-ական Պարգեւ Սաղաթելյանը, Շահումյանում` ՀՀԿ-ական Հարություն Նավասարդյանը, Ալաշկերտում` ՀՀԿ-ական Կարեն Հովհաննիսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ