Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան». հանրաքվեի անվան տակ իրականում տեղի է ունեցել քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում

Դեկտեմբեր 09,2015 16:06

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը, վերլուծելով նոր Սահմանադրության ընդունման գործընթացը և ամփոփելով դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում գրեթե բոլոր ընտրատեղամասերում կատարված բազմաթիվ կոպիտ ու բացահայտ ընտրախախտումների վերաբերյալ Ընդդիմության միասնական շտաբի,  քաղաքական և հասարակական այլ կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների, լրագրողների և քաղաքացիների տրամադրած արժանահավատ փաստերը, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական հանրաքվեի անվան տակ իրականում տեղի է ունեցել քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում:

«Նոր Հայաստան»-ի Քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն արդեն սովորական դարձած ընտրությունների կեղծումից, սերժսարգսյանական վարչախմբի այս վերջին ոտնձգությունը վերաբերում է ոչ թե առանձին կուսակցությունների, քաղաքական գործիչների ու սոցիալական խմբերի քաղաքական և քաղաքացիական իրավունքներին, այլ ամբողջ հայ ժողովրդի և Հայաստանի բոլոր քաղաքացիների ինքնորոշման իրավունքին, կատարվածը դիտում է որպես համայն հայության ներկա և ապագա սերունդների դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Ստեղծված բախտորոշ իրավիճակում Հայրենիքում ու արտերկրում ապրող բոլոր հայերին և Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում բռունցքվել ու միասնական ճակատ կազմել հայոց պետականությունը կազմաքանդող վարչախմբի դեմ՝ զորավիգ լինելով հանուն ազգի ազատ ինքնորոշման իրավունքի Երևանի Ազատության հրապարակում պայքարող մեր հայրենակիցներին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031