«Այս պահին զերծ կմնամ որեւէ տեղեկություն տրամադրելուց: Փակագծերը չեմ բացի»,- Aravot.m-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Վահան Բաբայանը: Հարցը վերաբերում էր ԵԽԽՎ դիտորդական առաքելության հետ բանակցություններին:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը, դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բավական կոշտ գնահատական էր տվել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ երեկ ասաց. «Քննարկում ենք: Դա այդպես չի: Ես տեղյակ եմ, որ ԱԺ-ի պատասխանատուներն աշխատում են իրենց հետ: Արդյունքների մասին առաջիկա 2-3 օրերի ընթացքում կտեղեկացնենք»:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանն անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդների նախնական եզրակացությանն՝ ասաց. «Լավ կլիներ, որ ԵԽԽՎ-ն նման անաչառությամբ նաեւ հետաքրքրվեր բոլոր հակահայկական բանաձեւերով, այդ թվում Ռոբերտ Ուոլթերի հեղինակած եւ Սարսանգի ջրամբարին վերաբերվող: Լավ կլիներ, որ նույն անաչառությամբ արդարությունը պահեին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ