Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադիբեկյան. «Հասկացեք՝ ընտրողն ով է, ձեր համար խրտվիլակ եք սարքե՞լ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2015 15:55

«Իշխանականների 25%-ը  դեմ է քվեարկել, «Բարգավաճը» կոչ արեց «այո» ասել, էլ ի՞նչ իշխանություն-ընդդիմություն պայքարի մասին է խոսքը: Սա քաղաքական դիրքերի պայքար է: Հանրաքվեով իշխանություն-ընդդիմություն պայքար չեն անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներից՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա անցկացրած հարցումների համաձայն՝ ընտրողների 55-60%-ը կանայք են, իսկ յուրաքանչյուր 4-րդ ընտանիքում տղամարդ չկա կամ երկրում չէ. «Մի հատ հասկացեք՝ ընտրողն ով է, ձեր համար խրտվիլակ եք սարքել: Գրագետ ընտրողների 30%-ը չի իմացել՝ ինչ հանրաքվեի մասին է խոսքը, բայց գնացել է ընտրելու: Իշխանական թեւն էլ ցույց տվեց, որ իր կազմակերպչական ռեսուրսը բացարձակ է»:

Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ դեկտեմբերի 6-ի դեպքում եւս «ընտրելու մշակույթում» առաջընթաց չի գրանցել. «Մարդկանց 20%-ը ծայրահեղ աղքատ է, միայն 10%-ն է լավ ապրում, մնացածը խնդիրներ ունեն: Այս պայմաններում դեմոկրատիա եք ուզո՞ւմ: Գյուղերում ինչ էլ տաս՝ կգնան ընտրելու: Բացի այդ, գյուղապետի որոշումից են կախված:  Ամեն 10-րդ հարցվածն ասում է՝ եթե վճարեն, կմասնակցեմ հանրաքվեին: Նման իրավիճակում արդար եւ թափանցիկ ընտրություններ հնարավոր չեն»:

Սոցիոլոգի տվյալներով՝ ընտրազանգվածի 60%-ի խոսքով՝ նոր Սահմանադրությունը օգուտ կտա իշխանականներին, ինչի հետ համաձայն չէ 20%-ը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031