ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ որեւէ ընտրության ու քվեարկության չի մասնակցել մինչեւ հիմա, քանի որ դրանք շատ կանխատեսելի են: «Մի անգամ ասել եմ, էլի կասեմ՝ ես կապիկ չեմ, որ գնամ մասնակցեմ մի բանի, որը նախապես հայտնի է, Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկությանն էլ չեմ գնացել»,-ասում է արվեստագետը:
Երկիրը ե՞րբ կբարեփոխվի հարցին ի պատասխան՝ Նիկոլայ Ծատուրյանը հեգնում է. «Ես շատ օպտիմիստորեն եմ տրամադրված, էս երկիրը կդզվի 3150 թվականին»:
Երիտասարդների հետ նա որոշակի հույսեր կապում է, բայց իր ձեւակերպմամբ, նրանք էլ դեռ անփորձ են ու դեռ որոշ հմտություններ պետք է ձեռք բերեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ժողովրդական արտիստներ կան թատրոնի գծով, որոնք հեչ արժանի չեն իրենց կոչմանը: Լավ կլիներ օրենք ընդունվեր դրանք ետ վերցնեին… Առանձնապես ոչինչ չանող, անցյալ դարձած մի քանի ռեժիսորներ կան, որ պետք է պարզապես չթողնեն թատրոններից ներս մտնեն: Ոչ իրենք են նորմալ գործ անում, ոչ էլ թողնում են երիտասարդներն ԱԶԱՏ գործ անեն: