Aravot.am-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից, որ նախկին «Մալիբու» սրճարանի տարածքում 10-ից ավելի հաստաբուն ծառեր են հատվել:
Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ օրենքի որեւէ խախտում չկա, կա բնապահպանության նախարարության համապատասխան եզրակացությունը:
Ըստ Գեւորգյանի, դրանք պլանային հատումներ են, կտրվում են չորացած ծառերը, որոնց փոխարեն նորերն են տնկվելու: «Քանի՜ դեպք է եղել, որ չորացած ծառը ընկել է մեքենայի կամ մարդկանց վրա»,- փաստեց քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի պետը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ