Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ Ռուսո. «Իմ հայրենիքը Սիրիան չէ, ինձի համար հայրենիքը Հայաստանն է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2015 13:41

Հալեպում ծնված հայազգի ճանաչված երգիչ Աբրահամ Ռուսոն (Աբրահամ Իփջիյան) թեեւ 3 տարի  առաջ  Թուրքիայում հենց թուրքերենով հայտարարել էր, թե ինքը կես թուրք-կես արաբ է, բայց իրեն թուրք է զգում, երեկ Գյումրիում խոսում էր իր փոքրիկ հայրենիքից՝ Հայաստանից՝ նշելով, որ հայոց հողը իր համար սրբություն է:

Վերջինս իր երկրպագուների առաջ խոսեց նաեւ պատմական հայրենիքը հետ ստանալու մասին: Իսկ մինչ բեմ մտնելը, մի քանի անգամ խաչակնքվեց:

Նախքան մենահամերգ տալը, երգիչը շփվեց լրագրողների հետ, ամեն բառ արտաբերելիս գովաբանելով իր սուրբ հայրենիքը՝ Հայաստանը ու հայկական կերակուրները: «Ես Հայաստանում շատ լավ եմ զգում ինձ, ամեն ինչ լավ է, Փառք Աստծո, հայկականը պատվական է: 4-5 օր է այստեղ եմ, շատ լավ ժամանակ է անցնում՝ ուրախ-զվարթ, բարեկամների հետ, հին բարեկամներ եմ տեսել այստեղ, որոնք հիշատակների մեջ էին մնացել, այսօր իրականացվել են դրանք, տեսնում եմ իրենց, կան մարդիկ Սիրիայից: Ստացվում է, որ տարին մեկ անգամ գալիս ենք, ոնց որ ասում են, էներգիա ենք հավաքում հայրենիքում՝ համով կերակուրները, հարգանքը, մայրենի լեզուն, շատ կարեւոր են: Ես Գյումրիում առաջին անգամն եմ, դժբախտաբար հեչ չեմ եկել էստեղ, շատ տեղեր գնացել եմ Հայաստանում, բայց ընդհանրապես մեծամասամբ Երեւանում եմ, գիտեք կենտրոնն է, դրա համար բոլոր գործերը Երեւանում են, բայց շատ դուրս եկավ Գյումրին: Ես իմ ավտոյով գալիս էի, աջ ու ձախ դիտում էի արդեն, զգացի, որ այն հոգին է քաղաքում, որ  ես սիրում եմ, սարքել են կենտրոնը, գեղեցիկ զարդարված քաղաք մըն է: Չգիտեմ որքան մեծ, բայց դուրս շատ եկավ»:

Աբրահամ Ռուսոն հայտարարեց, որ ամենաշատը Հայաստանում հողն է սիրում: «Հողն է, որ կպահե, եթե մարդն իմանա հողին ճշմարիտ, իսկական մասնիկը, էն ժամանակ կգնահատեն խոսքը՝ հողը սրբություն է: Գիտեք, այս քաղաքին սրբությունը հողին մեջ է, դրա համար, եթե կարդաք Հին Կտակարանը, Երեմիա մարգարեի մեջ գրված է, կըսե որ էն մարտիրոսները, որ զոհվեցան, հողը իրենց արդարությունը կպահանջե: Ուրեմն հողն է, որ մարդուց ամեն ինչ կպահանջե, հողն է, որ մարդուն կուրախացնե, անոր համար հողեն մենք սարքվել ենք, պիտի հող դառնաս կըսե չէ՞…»:

Մեր հարցին, թե որպես Հալեպում ծնված ի՞նչ գնահատական կտա այնտեղ կատարվող իրադարձություններին, երգիչը ժպտալով ասաց. «Հողը կապ չունի, ես հայ եմ, ես իմ կամքովս չեմ եկել Սիրիա,  ջարդից հետո բոլորիս  ստիպողականորեն վտարեցին իրենց մայրենի հողերեն՝ Հայաստանեն, պապական հողերեն, ստիպված դրա համար…Շատ սիրիահայեր կտենամ, որոնք կըսեն՝ օհ, կարոտել եմ մեր Հալեպը, մեր Սիրիան, ինձի համար Հալեպը, մեր Սիրիան չկա, կսիրեմ, բայց ինչ ըսեմ, ծնվել եմ էնտեղ, մեծացել եմ եւ փախել եմ էնտեղից: Իրականությունը կըսեմ, ես ձեզ սուտ խոսելու ինչ ունեմ: Հայրենիքը ինձ համար էստեղ է, հայրենիքն այնտեղ է, որտեղ դու ճշմարտությունը լավ կզգաս հոգիդ, վերջ ուրիշ բան չէ»:

Երգիչն ասաց, որ հայկական ուտեստներից ամենաշատ սպաս է սիրում, նաեւ հայկական մածունը ու պանիրները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Աբիկը Հալէպ իմ աշակերտն է եղած- այնքան կարեւորութիւն տալը չափազանցութիւն է։Ի վերջոյ Ազնաւուր թող չկարծէ ինքզինքը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031