Քիչ առաջ ավարտվեց 8/27 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկը: Արդյունքում «ոչ»-ի մի քվեաթերթիկ այդպես էլ չգտնվեց, ու «ոչ»-ի ձայները պակասեցին մեկով, դարձան 195: Ի դեպ, արձանագրությունում էլ էր նշված «ոչ»-ի 196 քվեաթերթիկ:
«Այո»-ի ձայները մնացին 336, իսկ անվավերները՝ 45:
«Մի բյուլետենի համար չի կարող քվեարկության արդյունքը անվավեր ճանաչվել, քվեաթերթիկներից մեկը չի մտցվել պարկ, էդքան բան»,- ասաց հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը:
Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանն ասաց, որ իրենց ընտրատարածքում վերահաշվարկի 15 դիմում են ստացել, եւ 1անվավեր ճանաչելու դիմում: Խոսքը վերաբերում է 8/25 տեղամասին: Պարոն Գրիգորյանի խոսքով, նշված ընտրատեղամասի քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու հարցը կքննարկեն վերահաշվարկից հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ