Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքի խախտում է, որ Ազատության հրապարակում վրան չեն թույլատրում». a1plus.am

Դեկտեմբեր 09,2015 12:26

«Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը մարդու իրավունքների խախտումների մի քանի դեպք առանձնացրեց՝ սկսելով դեկտեմբերի 6–ի հանրաքվեից. «Դեկտեմբերի 6–ի ընտրությունները ազատ եւ արդար չեն եղել, պատշաճ ձեւով չի արձանագրվել ընտրողների կարծիքը: Շատ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չեն տվել աշխատել, ծանոթանալ ընտրությունների արդյունքներին, արձանագրություններին, ուստի այդ տեղամասերի արդյունքները պետք է ճանաչել անվավեր»:

Իրավապաշտպանը նշեց, որ ընտրական իրավունքի խախտման հետ մեկտեղ՝ խախտվել է նաեւ մարդու խոսքի ազատ արտահայտման եւ խաղաղ հանրաքվեների անցկացման իրավունքը. «Այն փաստը, որ Ազատության հրապարակում տեղի է ունենում նստացույց այսպիսի պայմաններում, եւ չի թույլատրվում տեղադրել վրան, սա եւս մարդու իրավունքի խախտում է»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031