Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկի ծառայողը գործընկերներին անհիմն մեղադրել է վաշխառություն կատարելու մեջ

Դեկտեմբեր 09,2015 12:21

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2015 թվականի նոյեմբերի 9-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ն հայտնել է, որ 2015 թվականի մարտին նույն հիմնարկի ծառայողից ամսական 7 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 1500 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, ինքը նույն ամսին հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայողից ամսական 3 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 500 հազար ՀՀ դրամ գումար: Մինչև 2015 թվականի հոկտեմբերն ինքը վճարել է նշված տոկոսադրույքները, որից հետո չի կարողացել կատարել վճարումները: Այդ պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն այն կանխվել է, քանի որ կինը գրպանից գտել է ինքնասպանություն կատարելու վերաբերյալ իր գրությունը:

Հաղորդագրությամբ հայտնել էինք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ի հաղորդման հիման վրա՝ հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ենթադրյալ վաշխառություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Համլետ Ք.-ն հայտնել է, որ իրականում իր գործընկերները պարտք տված գումարների դիմաց տոկոսագումարներ չեն պահանջել և չեն ստացել, իրենց միջև տոկոսագումարների վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել: Համլետ Ք.-ն գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, կատարել է սուտ մատնություն:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը: Համլետ Ք.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031