Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, ընտրատեղամասերում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, որն ուղեկցվել է բռնություններով:
«Ազատ լրագրողների ասոցիացիա»-ն դատապարտում է լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները և կոչ անում իրավապահներին՝ ոչ միայն հայտնաբերել, պատժել իրավախախտներին, այլև հետամուտ լինել, որպեսզի այս միջադեպերը նախկինում տեղի ունեցած այլ բռնության դեպքերի նման չմնան միայն թղթի վրա:
«Ազատ լրագրողների ասոցիացիա»-ն իր աջակցությունն է հայտնում տուժած լրագրողներին և իր պատրաստակամությունը հայտնում օգնել մեր գործընկերներին՝ վերականգնելու խախտված իրավունքները, ինչպես նաև՝ հետևողական լինել մեր ընդհանուր պայքարի մեջ:
Ասոցիացիայի անդամները հիմնականում գործող լրագրողներ են և այս օրերին իրենց հրապարակումներում անդրադարձել են բոլոր միջադեպերին, սակայն ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել՝ մենք բաց ենք համագործակցության համար, ցանկացած պահի պատրաստ ենք հանդիպել տուժած լրագրողների հետ, քննարկել և համատեղ պայքարել մեր խախտված իրավունքների վերականգնման համար:
Կարդացեք նաև
Մեր ասոցիացիան ունի նաև գործընկեր իրավաբաններ, որոնք ևս պատրաստակամ են իրենց աջակցությունը ցուցաբերել տուժած լրագրողներին:
«Ազատ լրագրողների ասոցիացիա»