Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանն իր այդ հայտարարություններով պարզապես օրենք է խախտել». «ՉԻ»

Դեկտեմբեր 09,2015 12:09

«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

-Սերժ Սարգսյանը հանրաքվեի հաջորդ օրը նախագահականում հանդիպել է մի շարք պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ ու հայտարարել, թե կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է։

– Սերժ Սարգսյանն իր այդ հայտարարություններով պարզապես օրենք է խախտել։ Ոչ ոք իրավունք չունի մինչեւ ԿԸՀ որոշումը, իսկ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում՝ մինչեւ ՍԴ որոշումը, նման հայտարարություն անել։

Իրականում մենք դեռ չենք անցել խորհրդարանական համակարգի, քանի որ ընտրական պրոցեսները դեռ ավարտված չեն։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը հրահանգ էր՝ իջեցված ԸԸՀ-ներին, ԿԸՀ-ին, ՍԴ-ին։ Միաժամանակ, կարող եմ փաստել, որ Սերժ Սարգսյանի ելույթն ուղղակի ցույց է տալիս իր ճամբարում տիրող շփոթը եւ փորձում է ընտրակեղծարար թիմին ոգեւորել ու գործի դնել, որովհետեւ՝ ընտրակեղծարարությունը դեռ շարունակվում է:

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել բռի ընտրակեղծարարություն, եւ հիմա իրենք փորձում են հետքերը ոչնչացնել, թվերը դզմզել եւ այլն։ Իսկ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը խոսում է 2017թ. ընտրություններից, ցույց է տալիս, թե իշխանությունները որքան վտանգված են համարում իրենց դիրքերը հանրաքվեից հետո։

– Ի՞նչ առումով են իշխանությունների դիրքերը վտանգված։

– Ժողովուրդն այս հանրաքվեով նրանց ուղղակի ապտակ հասցրեց։ Իրենք հասկացել են, որ ժողովրդի մեջ չունեն որեւէ աջակցություն, եւ ԱԺ առաջիկա ընտրությունների ժամանակ, երբ խաղի մեջ մտնեն բոլոր քաղաքական ուժերը, իրենք որեւէ հնարավորություն չեն ունենա կեղծելու։ Ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունն ու «Ոչ»-ի շարժման ուժերը ցույց տվեցին իրենց ուժը, որի դեմն առնելու հնարավորություն Սերժ Սարգսյանը մյուս ընտրություններում ուղղակի չի ունենա։

Սա է պատճառը, որ ես ասում եմ՝ սրանք Սերժ Սարգսյանի կեղծած վերջին ընտրություններն են։ Վերջինն են ոչ թե այն պատճառով, որ նա էլ նման ցանկություն չի ունենա, այլ՝ որովհետեւ նա չի կարողանա դա անել, իր ընտրակեղծարարությանն այս հանրաքվեի կեղծման գործընթացում շատ մեծ ցնցումներ ապրեց եւ շատ տեղերում տապալվեց։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031