Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նախկին ոստիկան Արմեն Երիցյանն այն ժամանակ էլ է այս տրամաբանությամբ աշխատել… «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 09,2015 11:55

Տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը համոզմռւնք է հայտնել, որ հանրաքվեի ընթացքում կեղծիքներ չեն եղել։ «Տեսաք, որ կային ընտրատեղամասեր, որ «ոչ» կար ավելի շատ, քան «այո», եթե կեղծվեր, դա էլ կկեղծվեր»,- ասել է նա։

«ՉԻ» – Եթե նախկին ոստիկան Արմեն Երիցյանն այն ժամանակ էլ է այս տրամաբանությամբ աշխատել՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս է կարողացել որեւէ հանցագործություն բացահայտել։ Որովհետեւ այդ տրամաբանությամբ՝ անգամ գողության պահին բռնվածին չի կարելի մեղադրել գողության համար (չէ՞ որ տվյալ շենքում կան բնակարաններ, որտեղից այդ մարդը գողություն չի արել, եթե կողոպտեր՝ այդ բնակարանները նույնպես կկողոպտեր), որեւէ մեկին չի կարելի մեղադրել բռնաբարության համար (հաստատ կգտնվեն կանայք, ում այդ մարդը չի բռնաբարել) եւ այլն։

Հ. Գ. Հետաքրքիր է՝ եթե որեւէ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվում, հրշեջները մեկնո՞ւմ են դեպքի վայր, թե՞ չեն մեկնում, քանի որ կան նաեւ չվառվող բնակարաններ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031