Լրահոս
Օրվա լրահոսը

Պակաս կարեւորություն ունեցող եւ համագործակցության հնարավորություններ տվող փաստաթուղթ է լինելու. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 09,2015 11:37

Սահմանադրական հանրաքվեի թոհուբոհի մեջ կարծես թե փոքր-ինչ աննկատ անցավ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, որը նախօրեին Բրյուսելում ազդարարեցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության դիվանագիտության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Թե որքան կտեւի այս նոր գործընթացը եւ ինչով կավարտվի, այս պահին դժվար է հստակ ասել՝ հատկապես աչքի առաջ ունենալով 2013թ. սեպտեմբերի 3-ի «մեկ գիշերում կայացված» որոշումը։ Բայց այն, որ եվրաինտեգրումը դարձյալ դառնում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը, ինքնին դրական զարգացում է թեկուզ մեր արտաքին քաղաքական շփումների դիվերսիֆիկացման տեսանկյունից։

Այսօր արդեն փորձագետների մեծ մասը հոռետեսական գնահատականներ է հնչեցնում ընդունվելիք շրջանակային փաստաթղթի քաղաքական կշռի վերաբերյալ՝ պնդելով, որ այն անհամեմատ պակաս կարեւորություն ունեցող եւ համագործակցության հնարավորություններ տվող փաստաթուղթ է լինելու, սակայն ինչպես հաճախ են սիրում կրկնել հանրապետականները՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ երբեք պետք չէ ասել երբեք, հատկապես աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս ժամանակաշրջանում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031