Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. Տեղի ունեցած խախտումները չեն կարող լեգիտիմության խնդիր առաջացնել».  «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 09,2015 10:56

Սերժ Սարգսյանին 2017-ի  ԱԺ ընտրություններից հետո վարչապետ նշանակելու թեզը, ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, հիմնազուրկ է։ Երեկ նա ասել է նաեւ, թե ինձ փոփոխություններ կարող են տեղի ունենալ Ընտրական օրենսգրքում։

– Պարոն Մինասյան, սահմանադրական հանրաքվեի հետ կապված ՀՅԴ-ի սպասելիքները արդարացա՞ն՝ բազում ընտրակեղծիքները հաշվի առնելով։

– Դժվար էր սպասել, որ իդեալական ընտրություն կլինի։ Այսօրվա ընտրական համակարգում հնարավոր չէ նման ընտրություն։ Սակայն մեր գոնե այս պահի գնահատականն այն է, որ տեղի ունեցած խախտումները չեն կարող լեգիտիմության խնդիր առաջացնել։

Մեր այս հետևությունը նաեւ մի շարք վերլուծությունների արդյունք է, սկսած նրանից, որ «այո»-ն պաշտպանում էին ոչ միայն ԱԺ-ում ներկայացված 3 կուսակցություններ, այլեւ պատգամավորի կարգավիճակ ունեցող այլ կուսակցությունների անդամներ ու նաեւ արտախորհրդարանական ուժեր։ Այս տեսակետից, եթե վերցնում ենք այդ քաղաքական ուժերին աջակցող անդամների ձայների նույնիսկ 50 տոկոսը, պետք է որ «այո»-ն որեւէ խնդիր չունենար, այսինքն, համոզված «այո»-ն ավելի մեծ հավանականությամբ պետք է անցներ:

Այլ խնդիր է, որ ինչպես եւ հաճախ է պատահում այսօրվա ընտրական համակարգում, մարդիկ կան, որոնք փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ իրենց հավատարմությամբ, ինչը հաճախ էականորեն ազդում է ազատ ընտրությունների վրա։ Մյուս կողմից չպետք է մոռանանք, որ մեծաքանակ «ոչ»-ը այս կամ այն ուժին աջակցելու համար չի եղել, այս «ոչ»- ի մեծ մասը, եթե չասեմ՝ որակյալ մեծամասնությունը, ուղղված է իշխանություններին, նրանց վարած քաղաքականությանը, եւ սա լուրջ ուղերձ է՝ ուղղված ոչ միայն իշխանություններին, այլ նաեւ քաղաքական դաշտի բոլոր ակտիվ խաղացողներին առ այն, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, իրավակիրառական բազմաթիվ մարտահրավերները եւ ճգնաժամային իրավիճակները պահանջում են լուծումներ, որոնց հասնելու համար հարկավոր է իրական մեխանիզմ։

Սա է մեր եզրահանգումը, եւ համոզված ենք, որ նոր Սահմանադրությունը լիուլի հնարավորություն է տալիս կարճ ժամկետում արձանագրել դրական արդյունքներ եւ ձեռքբերումներ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031