Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու շրջադարձ Հայաստանում. «Ժամանակ»

Դեկտեմբեր 09,2015 10:52

Դեկտեմբերի 7-ին Հայաստանն ակտիվորեն քննարկում էր դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Ինչպես հայտնի է, պաշտոնական արդյունքների համաձայն «այո»-ն հավաքել է ավելի քան 63 տոկոս ձայն, իսկ «ոչ»-ը՝ 32 տոկոսից ավելի: Այսպիսով, տեղի ունեցավ այն, ինչը, ըստ էության, կանխատեսելի էր: Եվ բնականաբար տեղի ունեցավ ընտրակեղծարարության այն ողջ ծաղկաբույլով, ինչով որ Հայաստանում իշխանությունները սովորաբար ստանում են իրենց համար ցանկալի արդյունքները համապետական քվեարկությունների պարագայում:
Սահմանադրական հանրաքվեով, ըստ էության, Հայաստանում սկիզբ է առնում մի նոր քաղաքական ցիկլ՝ արդեն կառավարման նոր մոդելով, առանց նախագահական ընտրությունների, ներքաղաքական նոր տրամաբանությամբ: Սակայն Հայաստանում, ըստ էության, տեղի է ունեցել շրջադարձային երևի թե ևս մի բան, որն արդեն կատարվել է դեկտեմբերի 7-ին: Հայաստանում, ըստ էության, ավարտվել է ընդդիմադիր դաշտի մի ցիկլ, որտեղ կայծակնային առկայծում ունեցավ «Նոր Հայաստան» միավորումը, միաժամանակ ըստ էության բավական արագորեն էլ հանգելով:

«Նոր Հայաստանը», որ դեկտեմբերի 1-ին իշխանափոխության հռչակագրով սկսել էր շուրջօրյա հանրահավաքների գործընթաց՝ արտահերթ նախագահական ընտրությունների նպատակադրմամբ, երեկ հայտարարել է այդ գործընթացը դադարեցնելու և նոր ռեժիմի անցնելու մասին: Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան ընդամենը պայքարի անարդյունավետ ավարտի ազդարարում՝ փորձելով ապահովել որոշակի արժանապատիվ նահանջ: Միևնույն ժամանակ, այստեղ զուտ գործընթացի ավարտ չէ՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ, այլ ըստ էության՝ նախ և առաջ գործողությունների և մոտեցումների մեթոդաբանության ավարտ:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031