ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, բոլորը զարմացել են նման «օբյեկտիվ ու արդար ընտրությունների» փաստով ու սկսել «հազար ու մի պատճառ» ման գալ. «Եվրոպացիները փոքր ու մեծ երկրները խառնել են իրար ու մտածում են, որ մեր պես փոքր երկրի ԱԺ-ում 3 տարի պետք է քննարկվեր այդ փոփոխությունները։ Քննարկումները եղել են, ինչքանով որ անհրաժեշտ են եղել։ Պասիվության մասին են խոսում, եթե մասնակցության թիվն ավելի մեծ լիներ, պիտի ասեին, որ Հայաստանում այդքան մարդ չկա, չէ՞»։
«Եվրոպացիք շատ բան կարող ա ասեն… Ես կեղծիք չեմ տեսել, խախտում չեմ տեսել»,- արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, որը կարծես թե դեմ էր սահմանադրական փոփոխություններին։ «Ես նորմալ եմ գնահատում, այսքանով ավարտենք»,- ասաց Մարգարյանը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև