Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարգացման Բանկը հուշում է բանկային սպասարկումից անվճար օգտվելու հնարավորության մասին

Դեկտեմբեր 09,2015 10:40

Զարգացման Հայկական Բանկն առանձնացրել է այն ծառայությունները, որոնցից բոլոր հաճախորդները, անկախ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելու հանգամանքից, կարող են օգտվել անվճար.

·         Հաշվի բացում և սպասարկում

·         Հաշվի քաղվածքի և/կամ գործարքը հաստատող այլ փաստաթղթի ստացում

·         Ավանդային պայմանագրերի կնքում

·         Ներբանկային փոխանցումներ

·         Փոխանցում այլ բանկի հաճախորդի օգտին ՀՀ տարածքում

·         Չեկային գրքույկների ստացում

·         «Ինտերնետ-Բանկ լայթ» համակարգ՝ հաշվի շարժերը դիտելու հնարավորությամբ

·         Վճարային քարտերի քաղվածքի ստացում

·         Վարկերի դիմում-հայտերի ընդունում:

Իսկ փոքր ու միջին բիզնեսին առաջարկվում է նաև 100 %-ով կրճատել բանկային սպասարկման ծախսերը շուրջ 14 ծառայությունների գծով: Դրանք ներառում են հաճախորդների համար այնպիսի կարևոր ծառայություններ, ինչպիսիք են՝ միջազգային և տեղական փոխանցումները, հաշվից կանխիկացման գործարքները, պլաստիկ քարտերի տրամադրումը և սպասարկումը, ինտերնետ-բանկ համակարգը և այլն: Այս պայմաններով սպասարկվելու համար բավարար է Զարգացման Հայկական Բանկում ունենալ 1 միլիոն դրամին համարժեք բանկային կամ քարտային հաշվի միջին օրական մնացորդ, կամ 10 մլն դրամին համարժեք ավանդ նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ, կամ նախորդ ամսում բանկային հաշիվներով իրականացված արտարժութային փոխարկումների ընդհանուր ծավալով գերազանցել 30 մլն ՀՀ դրամը, կամ ունենալ վարկային դրական պատմություն և նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ վարկային հաշիվների առնվազն 50 մլն դրամին համարժեք ընդհանուր մնացորդ:

Մանրամասները ներկայացված են www.armdb.com կայքում:

“Զարգացման Հայկական Բանկ” բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991 թ-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց:

Այս 24 տարիների ընթացքում Բանկն ապացուցել է շուկայում իր կայացվածությունը, կուտակել է փորձ և արհեստավարժություն, վաստակել է հաճախորդների վստահությունը: Զարգացման Բանկը 2015 թվականի ընթացքում իր հաճախորդներին առաջարկելու է սպասարկման առավել բարենպաստ պայմաններ, նոր ծառայություններ և շարունակելու է մոտենալ իր հաճախորդներին` նոր մասնաճյուղերի բացման միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031