Աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ «London Chess Classic» գերմրցաշարի մասնակիցներին այսօր հանգստանալու հնարավորություն է ընձեռվել:
Երեկ ուշ գիշեր Լեւոն Արոնյանը հինգերորդ տուրում խաղաղությամբ ավարտեց պարտիան աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
«Chesspro.ru»-ի փոխանցմամբ, հետխաղային մամուլի ասուլիսում Կարլսենն ասել է, թե հարցազրույց կտա CNN-ին եւ կգնա դիտելու «Չելսի»-«Պորտու» ֆուտբոլային հանդիպումը, իսկ Արոնյանը լրագրողներին տեղեկացրել է, թե կայցելի անվանի ջութակահար իր ընկերոջը: Դրանից հետո գրանդ շախմատիստների միջեւ ընկերական ջերմ զրույց է սկսվել ԶԼՄ-ների ներկայությամբ:
– Տեսնո՞ւմ եք, կա բարձր մշակույթ եւ ցածր մշակույթ, – ասել է նորվեգացին՝ հակադրելով իր եւ Արոնյանի նախասիրությունները:
Կարդացեք նաև
– Դրանք պարզապես մշակույթի երկու տարբեր ձեւեր են, – հակադարձել է Լեւոնը:
Վեցերորդ տուրից առաջ Լեւոն Արոնյանը 2,5 միավորով բաժանում է 4-9-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ raymorris-hill. smugmug.com-ի