Չնայած Մարտուն Գրիգորյանի ջանքերին՝ նրա ընտրատեղամասում հաղթեց «ոչ»-ը։ Սա նշանակո՞ւմ է, որ հրաժարվում եք Գյումրու քաղաքապետ դառնալու Ձեր երազանքից, երեկ հարցրինք գյումրեցի պատգամավորին։ «Փչացած մարդու փչացած մտքեր՝ ով նման բան է շրջանառության մեջ դրել»,- միանգամից բորբոքվեց նա։
«Ինչ է՝ ես ելույթ եմ ունենում, ասում են՝ քաղաքապետ գուցե դառնալ, բարեգործություն եմ անում, ասում են՝ քաղաքապետ է ուզում դառնալ, փողոց եմ բարեկարգում… ինչ է՝ գործ չպիտի՞ անեմ»։
Գրիգորյանը վստահեցնում է, որ իշխանությունը գոհ է իր ապահոված ցուցանիշից, որովհետեւ «գիտի Գյումրիում ինչ խնդիրներ կան»։
«Ի տարբերություն նախորդ ընտրությունների, Գյումրիում այս ընտրություններին 20 տոկոս աճ է եղել։ Վարչապետն անգամ Գյումրիում 30 տոկոս ձայն էր ակնկալում, բայց մենք 40-ից ավել ունեցանք, ու, կարծում եմ, բոլորս պետք է մտածենք գյումրեցու խնդիրներին լուծումներ տալու համար»,- ասում է Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում