Միացյալ Նահանգները գոհունակություն է հայտնել Հայաստանում Սահմանադրական հանրաքվեի խաղաղ բնույթի կապակցությամբ, «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցին պատասխանելով, հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին.
«Ողջունում ենք Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ սուր բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեի ընթացքում բոլոր կողմերի դրսեւորած խաղաղ վարքի կապակցությամբ»:
Միեւնույն ժամանակ, Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք մտահոգված են անկախ մարմինների եւ քաղաքական որոշ կուսակցությունների կողմից արված «ընտրական անկարգությունների» վերաբերյալ հայտարարություններով:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
Կարդացեք նաև