Շախմատի «London Chess Classic» գերմրցաշարի շրջանակներում ընթացող ՖԻԴԵ-ի օփենի վեցերորդ տուրում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի արեց կանադացի Էրիկ Հանսենի հետ եւ 4,5 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: Նա շարունակում է ընդամենը կես քայլ ետ մնալ առաջատարներից: Մելքումյանին հավասար միավորներ է վաստակել եւ մրցաշարային աղյուսակում նրանից մեկ աստիճան վեր է հանգրվանել նաեւ Ֆրանսիան ներկայացնող հայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (նկարում):
Այսօր շախմատիստները հանգստանում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbase.com-ի