Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ Ալլան գնաց վիրահատության

Դեկտեմբեր 09,2015 14:00

Ալլան ընդամենը 6 տարեկան է, բայց այս վեց տարիների ընթացքում երեխան արդեն աչքի լույսը վերականգնելու 8 վիրահատություն է տարել: Ալլան տեսողությունից զրկվել է նորածին ժամանակ: Պետերբուրգցի բժիշկները 8-րդ վիրահատությունից հետո հույս էին տվել, որ երեխան տեսնելու է, սակայն վիրահատությունից երեք տարի անց կրկին Ալլային շտապ վիրահատելու անհրաժեշտություն էր առաջացել: Քանի որ վիրահատությունը շատ բարդ է, 9-րդ անգամ էլ Ալլայի վիրահատությունը պետք է կատարվի Սանկտ Պետերբուրգի կլինիկայում, որի համար մի քանի հազար դոլար կպահանջվի:

Սակայն երեխայի ընտանիքը, որն ամեն անգամ Ալլային վիրահատության էր տարել ամեն տարի մշակած խաղողից եւ այլ բերքից ստացած գումարներով ու բարերարների օգնությամբ, այս անգամ կանգնել էր լուրջ խնդրի առաջ, քանի որ, ըստ պայմանավորվածության, նրանց խաղողը մթերած ընկերությունը գումարները պետք է վճարեր եկող տարվա ապրիլին:
«Առավոտն» այս մասին 26.11.2015 թ.-ին «Խաղողի գումարները չեն կարողանում վերցնեն, որ փոքրիկին վիրահատության տանեն» վերնագրով հրապարակում էր պատրաստել: Հոդվածին արձագանքեց ՀՀ վարչապետը՝ խաղողի մթերմամբ զբաղվող տնտեսվարողի հետ լուծելով գումարի հարցը: Ալլայի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Ալլայի տատիկի՝ Ալվարդ Սահակյանի խոսքերով, ընկերության ղեկավարը կանչել է եւ մթերված խաղողի գումարները վճարել. «Գործարանի տնօրինությունը մեկ շիշ լավ կոնյակ նվիրեց՝ ասելով, որ տանենք Ալլային վիրահատող պրոֆեսորին»:

Կիրակի օրը Ալլան մեկնեց վիրահատության:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031