Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դուրս գալ «միջակ մեծամասնությունից»

Դեկտեմբեր 09,2015 12:00

Եվ համալրել «էլիտար» խմբի երկրների շարքը

21-րդ դարում եթե երկրի տնտեսությունը կառուցված չէ նավթ կամ գազ վաճառելու վրա, ապա շատ քիչ հավանական է, որ ռեժիմը լինի բռնապետական: Որոշ բացառությունները չհաշված, առանց գազի եւ նավթի իշխանությունն այս կամ այն ձեւով պետք է փորձի պայմանավորվել քաղաքացիների հետ: Իհարկե, դա ամենեւին չի նշանակում, որ այդ դեպքում ռեժիմը պարտադիր պիտի ժողովրդավարական լինի, այսինքն՝ քաղաքացիներն իրենց քվեով որոշեն, թե ով կլինի իրենց իշխանությունը: Այդ երանելի վիճակի եւ բռնապետության միջեւ կա մի հսկայական «միջանկյալ տարածք», որտեղ գտնվում է աշխարհի 195 երկրների (չճանաչվածներն ու կախյալները հետը՝ 251) մեծամասնությունը: Մենք էլ, իհարկե, այդ շարքի մեջ ենք, եւ այս «տարածքում» էլ կա երանգների եւ աստիճանների իրար գրեթե չկրկնող բազմազանություն: Ինչ մնում է Հայաստանի դինամիկային, ապա զուտ ընտրության, հանրաքվեի առումով մենք նոր որակ առայժմ չենք ստեղծել եւ գտնվում ենք 20 տարի առաջ ստեղծած տխուր ավանդույթների շրջանակներում:

Մի խոսքով՝ մենք ավտորիտար պետություների «միջակ մեծամասնության» շարքում ենք եւ չենք հատել ժողովրդավարական երկրների եզրագիծը: Ավելին՝ դրանից առայժմ շատ հեռու ենք: Վերին՝ «էլիտար» խմբի մեջ մտնելու համար շատ բան է պետք: Բայց՝ նախ դրա համար պետք է լինի հասարակության մեծամասնության հստակ համոզմունքը, որ դա՝ ա/ հնարավոր է («չէ, ախպեր ջան, մենք էդ ազգը չենք, որ կարանանք»), բ/ պետք է («տո ի՞նչ դեմակրատիա, թագավորը պիտի իրա ազգին լավ նայի»): Ոչ հնարավորության, ոչ էլ անհրաժեշտության մասին հասարակության մեջ կոնսենսուս չկա: Մանավանդ՝ անհրաժեշտության: Իմ տպավորությամբ՝ հայաստանցիների մեծամասնությունը համոզված է, որ տնտեսական, սոցիալական խնդիրները հնարավոր է լուծել առանց մեր կյանքի ժողովրդավարացման: Այդ քաղաքացիների մի մասն այլ երկրների օրինակներ է բերում, որոնք, ընդհանուր առմամբ, ճիշտ են: Բայց այն, ինչ ճիշտ է, ասենք, Բելառուսի կամ Չինաստանի համար, սխալ է մեր դեպքում: Հայաստանի համար, համոզված եմ, առաջնայինը քաղաքական հարցերի լուծումն է, իսկ տնտեսական իրավիճակը դրանից ածանցյալ է: Այս հարցում կոնսենսուսի բացակայության ամենավառ օրինակը հետեւյալն է. Ինչպես հայտնի է, «ոչ»-ի քարոզիչների մի մասը պնդում էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո վերականգնվելու է «սովետի» համակարգը: Նրանք դա, բնականաբար, նշում էին որպես հնարավոր բացասական հետեւանք: Բայց թոշակառուներից մեկը դա ընկալել էր որպես «պայծառ անցյալի» վերադարձ եւ քվեարկել էր «այո»՝ այն պատճառով, որ նոր Սահմանադրությամբ կոլխոզները վերականգնվելու են:
Այսպիսով, որպես կարեւոր նախապայման պետք է լինի հասարակության մեծ մասի համոզվածությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում հնարավոր է, եւ որ դա մեզ պետք է: Սա առայժմ չկա: Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Դրանից հետո այդ մեծամասնությունը պետք է ցանկանա ակտիվ գործողություններ ձեռնարկել՝ ժողովրդավարություն հաստատելու համար: Այդ գործողությունները կարող են տարբեր լինել:

1/ Զինված պայքար իշխանությունների դեմ: Մի կողմ թողնելով իրավական եւ բարոյական խնդիրները՝ այդ պայքարի արդյունավետությունը, ժողովրդավարության առումով, խիստ կասկածելի է: Եթե մարդիկ զինված հեղաշրջման միջոցով գան իշխանության, ապա շատ կասկածելի է, որ նրանք ցանկանան ժողովրդավարություն հաստատել: Շատ ավելի կանխատեսելի է, որ նրանք, ճիշտ հակառակը, կսահմանափակեն առկա, արդեն իսկ սահմանափակ ազատությունները՝ մոտավորապես այնպես, ինչպես որ դա ուզում էր աներ Նաիրի Հունանյանը կամ նրա նման «ազգի փրկիչները»: Բացի այդ, պատմական փորձը ցույց է տալիս, որ մեկ զինված հեղաշրջմանը հաջորդում են մի քանի այլ զինված հեղաշրջումներ:

2/ Խաղաղ, հետեւողական ճնմամբ իշխանափոխություն («գունավոր հեղափոխություն»): Այս տարբերակը տեսականորեն հնարավոր է: Սակայն այն իրագործելու համար անհրաժեշտ են Արեւմուտքի միլիոնավոր «ներդրումներ» ընդդիմության մեջ, ինչն առայժմ չի երեւում: Դրան խանգարող գործոններից է նաեւ Ռուսաստանի հսկայական ազդեցությունը հայաստանյան իրականության վրա: Եվ վերջապես՝ արդյո՞ք հաղթած «գունավոր հեղափոխությունների» երկրում ժողովրդավարություն է հաստատվել: Դա նույն ռազմավարական դաշնակցի լեզվով ասած՝ бабушка надвое сказала:

3/ Բացատրական աշխատանք, որի արդյունքում մեր հասարակության մեծ մասը կընկալի ժողովրդավարության եւ իրենց բարեկեցության պատճառահետեւանքային կապը: Զուգահեռաբար ընդդիմադիր կուսակցությունների կողմից իրական, գործող կուսակցական կառույցների ստեղծում, որոնք, բացի իշխանության հասցեին ավանդական «քլնգոցներից», նաեւ փորձեն մարդկանց բացատրել, թե ինչպիսի պետություն են ուզում կառուցել: Այդ կուսակցություններին հավատացող «կրիտիկական զանգվածը» կգնա եւ կքվեարկի այնպես, ինչպես ինքն է մտածում, նման կուսակցության հանձնաժողովի անդամին եւ դիտորդին հնարավոր չի լինի ոչ վախեցնել, ոչ կաշառել: Հայաստանում, այդպիսով, արդյունավետ կլինի այն իշխանափոխությունը, որը կարձանագրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Եվ ժողովրդավարական երկրների խմբում հայտնվելու համար մեզ պետք է մի քանի այդպիսի իշխանափոխություն:

Առայժմ չեմ տեսնում նախադրյալներ, որ դրա սկիզբը կդրվի 2017-18 թվականներին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ոչ մէկ բա՞ռ, պատերազմական վիճակի մասին…

    արդեօք կապ չունի՞ ժողովրդավարութեան մակարդակի, աստիճանի հետ

    զուտ տեսական տեսանկիւնից, բացարձակի մէջ, անհնար է վերլուծել նիւթի առարկայ մեր վիճակը

    ինծ’ թվում է թէ մենք շատ իւրայատուկ կացութիւն յաջողել ենք ստեղծել՝ մեզի վիճակուած պայմաններուն համեմատ՝ առաւելագոյն ժողովրդավարութիւն որ կարելի է, եւ նուազագոյն բռնատիրութիւն որ անհրաժեշտ է

    • Իրավաբան says:

      Էդ ինչ ձւաօերպումներ են-հնարավոր նվազագույն ու առավելագույն -ու դուք եք չափում?
      հեռավոր Կանադայից՝ Մասիսի նկարով՞՞ ու թրաշո՞՞՞վ կարծեմ՞՞՞՞՞, կամ Գանատայէն՞՞
      Կարծիք հայտնելու իրավունք ունեք-
      դաս տալու հայաստանցիներին՝ ոչ:

      • Հ.Շ. says:

        այն «հայաստանցիներ»ի պարագային որոնց երբեմն քննադատում եմ՝

        Գանատա ապրելով հանդերձ – կամ աւելի ճիշդ՝ շնորհիւ –
        ես վստահաբար շատ աւելի օգուտ եմ բերում Հայաստանին,
        քան թէ անոնք

        • Հ.Շ. says:

          Յ.Գ. երանի թէ կարենայի անջատվիլ, ազատուիլ՝ ձեզմէ ա՜լ, «ձեր» Հայաստանէն ալ, որպէսզի կարենայի հանգիստ կեանքս ապրիլ, նորմալ երկրիս մէջ

          • իրավաբան says:

            էդ ոնց ես չափում-տվածդ օգուտը հայաստանցիներին՞՞՞:
            Գիգաբիթերով՞: Ներշնչանքով՞
            Հանգիստ եղի – մի հոգի ավել խորհուրդներ ու դասեր տվող կամ պակաս-
            հոգ չէ:
            Ուղղկաի եթե ոզւոմ ես -կարաս ավելի մտածված բաներ գես- ոչ թե 50 տարի առաջվա ուղեղոցվ ու մտածողությամգ;
            Դու խորթ ես հայաստանին ու մեր իրականությանը;
            մի գուցե սրտացավ-բայց խորթ:

          • Իրավաբան says:

            ՜լ, «ձեր» Հայաստանէն ա
            Այ էս ձևակերպումը իսկաակնից բացահայտում ա Ձեր էությունն ու իրական կապը Հայաստանի հետ:
            էլ մի դարդոտի- հազար ու մի գործ ոնես;
            Ինչ տհաճ են փարիսեցիները:

  2. Հ.Շ. says:

    Հայաստանով զբաղվելուս պատճառը հենց քո նմաններն են, «իրավաբան»

    չենք կարող զայն լքել ձեզի

    • Իրավաբան says:

      Ապրես՝ զբաղվի։ Թե չէ հո պարապ չես ըլնի։
      բալքի էս երկիրը դու փոխես։ Ինձ էլ հետը։

      • Հ.Շ. says:

        անշուշտ թէ ես մինակս չեմ կարող ամբողջ երկիրը փոխել

        սակայն վստահաբար կարող եմ ես իմ բաժինը կատարել այդ ուղղութեամբ, պարտականութեան իմ բաժինը ստանձնել, մինչեւ ծայր. ապա, ջահը փոխանցել իմ զաւակներին

        եւ կը յուսամ որ ուրիշներ ալ կ’աշխատին նոյն կերպով, նոյն ոգիով

        • Իրավաբան says:

          Ապրես – զորավոր -ինտերնետամարտիկ
          հզոր- անկասելի-ստատուսագիր:
          Հեռավոր կանադայից:
          Երևի տենց էլ մարսից ջուր ստանալու գաղտնիքը բացահայտես:
          ԻՆչ տխուր ա :
          Նստած հեռվում՝ ստեղի դարդն ես անում:
          Չես ֆայմում գաս ստեղ՞՞
          Մոտիկից պայքարես՞
          ԹԵ կկտրի քո քիչ ըմ նպաստը Գանատաայի կառավարութիւնը՞՞՞՞:
          Գոնե գրական հայերեն գրի:ստեղի դարդերի մասին ստեղի պետական լեզվով գրի:
          Ինքնախաբեության մեջ գտնվող հերթական սփյուռքահայ:
          Քո մարդու իրավունբքները ոչինիչ են՞ թե ՄԱսիս սարն ա կարևոր-որ կախված ա երևի քո կոմպի վերևը:
          Գանատա չի- Կանադա ա:
          Ասեմ՝ իմանաս:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031