Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոխը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը, իսկ աղի հետ խառնելիս բուժում է գորտնուկը

Դեկտեմբեր 09,2015 11:30

Սոխն ու սխտորը համարվում են արյան բարձր ճնշումն իջեցնող միջոցներ

Սոխի եւ սխտորի օգտակարության մասին բոլորը գիտեն: Այն օգտագործում են շատ ուտեստների մեջ` յուրահատուկ համ ու հոտ հաղորդելու համար: Սխտորի հյութը, որն իր բաղադրության մեջ պարունակում է 61-62% ջուր, 6-7% ազոտային նյութեր, 0.19% ճարպեր, 30-31% ածխաջրեր, կալիում, նատրիում, մագնեզիում, քլոր, օրգանական թթուներ, եթերային յուղեր, B, C, D վիտամիններ, արդյունավետ միջոց է ճիճուների ու դիզենտերիայի դեմ: Միայն պետք է հիշել, որ ճիճուներն ու հիվանդություններ հարուցող (ընդհուպ մինչեւ քաղցկեղ) միկրոօրգանիզմները չեն կարող գոյատեւել ու բազմանալ, եթե մենք սխալ սննդառությամբ պարարտ հող չենք ստեղծել նրանց համար։ Մեր սնունդը պետք է այնպիսին լինի, որ առավելագույն քանակով յուրացվի եւ չմարսված մնացորդներն առավելագույն արագությամբ հեռանան օրգանիզմից (դրան համապատասխանում է հում բուսական սնունդը)։ Հակառակ պարագայում միկրոօրգանիզմներն ու ճիճուները մեր ներսում իրենց զգում են հարազատ միջավայրում, իսկ սխտորը բավականաչափ նպաստում է այդպիսի վիճակների վերացմանը։

sxtor

Սխտորը, որպես բուժամիջոց, օգտագործել են հին ժամանակներից։ Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքի մեջ նշվում է, որ Պլինիուսը սխտորը հանձնարարել է ջրգողության, թույլ մարսողության, տենդի, ցինգայի, հազի դեպքում։
Հնդիկ բժիշկները սխտոր են տվել ասթմայի, կաթվածի, ռեւմատիզմի դեպքում։ Սխտորի ջրաթուրմը կամ օղեթուրմը համարել են արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց։
Ամիրդովլաթ Ամասիացին սխտոր է հանձնարարել սեռական անկարողության, դեմքի վատառողջ տեսքի, թութքի, փայծաղի հիվանդության, էկզեմայի դեպքում։ Օրական չափաբաժինը համարել է 3 պճեղը (կամ 6 պճեղի հյութը)։ 300 գ սխտորն անցկացնել մսաղացով, ավելացնել 20 կիտրոնից ստացված հյութը, թողնել 2 օր մութ տեղում։ Հյութը խմել օրական 2-3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ, 1 ճաշի գդալ։ Այս խառնուրդը երկար պահելիս չի փչանում։

Սխտորը հակացուցված է սրված թութքի եւ երիկամների հիվանդության դեպքում։
Սոխի հյութը պարունակում է 83-86 տոկոս ջուր, 1-2 տոկոս սպիտակուցներ, ճարպեր, շաքարներ, անազոտ նյութեր, բջջաթաղանթ, ֆերմենտներ, վիտամին C, A, եթերայուղեր:
Հիպոկրատը, Պլինիոսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, սոխի հյութը գինու հետ դուրս է հանում ավազը, կանխում փորկապությունը, ոչնչացնում հաստ աղիի ճիճուներին, միզամուղ է։

Ըստ Դիոսկորիդի` սոխի հյութով ներծծված բամբակն ականջի մեջ դնելը ականջացավի ու ականջների աղմուկի դեմ է։ Ֆոգելը սոխի հյութի ու մեղրի խառնուրդը աչքի մեջ կաթեցնելով՝ բուժում էր թույլ տեսողությունը, նոր սկսվող կուրությունը։
Սոխի հյութը նպաստում է գլխի մազերի աճին, կանգնեցնում մազաթափությունը։
Սոխի հյութը քսում են մարմնի ցրտահարված մասերին։ Դեռեւս հնագույն ժամանակներում Ցելզը ջրգողության բուժման լավագույն ձեւը համարում էր որոշ ժամանակ սննդից հրաժարվել եւ սոխի հյութ ընդունելը, 30-60 գրամ՝ երեխաների համար, 125-250 գրամ՝ մեծահասակների համար։

sox8-4
Բորդոն հայտնել է, որ այն դեպքում, երբ լյարդի ցիրոզի ժամանակ դեղամիջոցները չեն օգնել, սոխը բուժել է։

Երիկամներում եւ միզափամփուշտում քարեր ունենալու դեպքում օրվա ընթացքում 3 անգամ խմում են սոխի հյութ` 2-ական ճաշի գդալ։

Ամիրդովլաթ Ամասիացին լավագույն սոխը համարում է սպիտակը` նրա հյութը աչքի մեջ կաթեցնելիս բուժվում է կատարակտը։

Սոխը նպաստում է սեռական հակման ուժեղացմանը, մաշկի դեղնության անհետացմանը, բացում է անոթների խցանումները, արագացնում արյան շրջանառությունը, աղի հետ խառնելիս բուժում է գորտնուկը։

Սոխի թարմ հյութը օրը 3-4 անգամ ուտելուց առաջ 1 թեյի գդալ օգտագործելու դեպքում իջնում է արյան բարձր ճնշումը, նվազում արյան մեջ խոլեստերինի քանակը, իսկ մեղրի հետ հավասար քանակով խառնելու դեպքում բուժվում է բրոնխիտը, հազը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031