Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի մասնագիտական աշխատանքը դեկտեմբերի վեցին՝ հանրաքվեի օրը, խոչընդոտելու դեպքով դեռ քրեական գործ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 91 դպրոցում տեղակայված երեք ընտրատեղամասերում աշխատելիս խոչընդոտել են լրագրողի մասնագիտական աշխատանքը, խփել տեսախցիկին եւ պահանջել չնկարահանել:
«Դեպքը դպրոցի մուտքի մոտ է եղել: Այդ անձը, որն ամենայն հավանականությամբ, մարդկանց էր բերում քվեարկության եւ վերահսկում՝ ով մտավ ու ինչ քվեարկեց, շատ անհանգիստ էր տեսախցիկի առջեւ, երբ տեսավ՝ իրեն նկարում են, հարձակվեց՝ մի նկարի, ինչ ես անում, խփեց տեսախցիկիս , տեսախցիկս անջատվեց»,- պատմեց Թեհմինե Ենոքյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ իրեն չի հաջողվել պարզել իր աշխատանքը խոչընդոտած անձի ինքնությունը. «Փորձեցի ճշտել՝ ով է, որեւէ մեկը չասաց՝ ով է, նրան ուղղակի հանեցին տեղամասից, որեւէ նկատողություն նույնիսկ չեղավ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ըստ երեւոյթին, Հայաստանում,
լրագրողների թիւը աւելի շատ է քան թէ (իսկապէս) քուէարկողներինը
(too much of a good thing… ?)