Դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Տավուշի մարզում «այո»-ն հաղթել է: Սակայն մարզկենտրոն Իջեւանում սահմանադրության փոփոխությունների հակառակորդներն ավելի շատ են : Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Իջեւան քաղաքի ընտրական 8 տեղամասերից ստացված տվյալներով, ընդհանուր առմամբ, սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է 2088, դեմ՝ 3357 ընտրող:
Հավելենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը Իջեւան քաղաքում ավելի շատ ձայն էր ստացել, քան Սերժ Սարգսյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ