Shamshyan.com. Քիչ առաջ անհայտ անձը կամ անձինք ավազակային հարձակում են կատարել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզական գլխարկով տղամարդը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պողոտայի թիվ 39 հասցեում գործող «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկ և այնտեղից հրազենի գործադրմամբ հափշտակել մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 300 հազար դրամ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը տևել է մի քանի վայրկյան, իսկ նշված բանկում անվտանգությունը մատնված է բարձիթողի:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները` վարչության պետի տեղակալ Սարգիս Մարտիրոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանն ու նույն վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը:
Այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները` վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ դեպքի վայրում կատարում են տեղազննման աշխատանքներ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: