Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք  վերահաշվարկն իրականացնում ենք օրենքի սահմաններում». 4-րդ ընտրատարածքի հանձնաժողովի անդամ

Դեկտեմբեր 08,2015 19:34

«Գործող կարգի համաձայն` միայն հատուկ կարծիքի առկայության պարագայում մենք կարող ենք անել վերահաշվարկ»,- Aravot.am-ի եւ Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց 4-րդ ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Գեղամ Կարապետյանը:

Նա նշեց, թե հանձնաժողովը, որ տեղամասում փորձում է անել վերահաշվարկ՝ հատուկ կարծիք միանշանակ կա. «Եվ մենք տեսնում ենք արձանագրության մեր օրինակը, որը մեզ մոտ թողած է, վրան գրված է հատուկ կարծիք, եւ մենք պարտավոր ենք անել վերահաշվարկ: Իսկ ինչ վերաբերվում է ներկայացուցչի այն հերյուրանքներին, որ իբր դա չի եղել կամ կեղծվել է, դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ունենք արձանագրություն, ունենք հատուկ կարծիք, ունենք վերահաշվարկ, այլ խնդիր չկա: Ներկայացուցիչն ասում է՝ բոլոր տեղամասերում կեղծիքներ են եղել, բայց ընդամենը դեռ մի տեղամասն է նա տեսել: Ես գտնում եմ օրենքի սահմաններում է արված, ոչ մի բան չի խախտվել, եւ մենք  վերահաշվարկն իրականացնում ենք օրենքի սահմաններում»:

Իսկ այն հանգամանքը, որ 4/25 ընտրատեղամասի արդյունքները վերահաշվարկել են առանց հատուկ կարծիքի առկայության, նա մեկնաբանում է որպես հանձնաժողովի թերությունը. «Հաշվարկի ընթացքում ոչ մի թերություն չի գտնվել՝ ոնց բացվել է, նույն արդյունքներով փակվել է, իսկ ինչ վերաբերվում է երկրորդին (4/04 ընտրատեղամասը Ա. Չ.), երկրորդի մեջ կային թերություններ, խնդիր կար: Հիմա վերահաշվարկը դեռ շարունակվում է եւ ընթացքում, ըստ ժամանակահատվածի դրանք կբաժանվեն տարբեր օրերի վրա»:

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր իրավապահներին, որպեսզի  փաստաթղթերի կեղծման դեպքով գործ հարուցվի, քանի որ 4/04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ հատուկ կարծիք չի եղել, սակայն վերահաշվարկ է կատարվել եւ պարզվել, որ այնուամենայնիվ, հատուկ կարծիք կա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031