Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նպատակով է մաքսանենգությամբ Վրաստանից ներկրել 60 կգ  պայթուցիկ նյութ

Դեկտեմբեր 08,2015 19:11

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի  բնակիչ, 1964 թ. ծնված Գագիկ Մխիթարյանին մաքսանենգության մեղադրանք է ներկայացվել: Ըստ առաջադրված մեղադրանքի`նա 2015թ.հուլիսի 16-ին Վրաստանում, չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ընդհանուր 60 կգ քաշով ռազմական նշանակության արտադրանք չհամարվող «Սոկոլ» տեսակի անծուխ վառոդ հանդիսացող  պայթուցիկ նյութ և նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում այդ   պայթուցիկ նյութը մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, տեղափոխման համար սահմանված հատուկ կանոնները խախտելով` Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն: Սակայն նա  նույն օրը հայտնաբերվել է ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից:

Գագիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով: Ըստ  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` Գ, Մխիթարյանը կալանավորվել եւ գտնվում է  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկությունում:  Գագիկ Մխիթարյանի դատավարությունը  Տավուշի  մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է այսօր՝  դեկտեմբերի 8-ին: Հետաքրքիր է`  60 կգ պայթուցիկ նյութը բագրատաշենցի գործարար Գագիկ Մխիթարյանին  ինչո՞ւ էր հարկավոր, որ այն  մաքսանենգությամբ  ներկրել է Վրաստանից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031