Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից մեկին

Դեկտեմբեր 08,2015 19:00

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը
08 դեկտեմբերի 2015 թ. Երևան

Րոպեներ առաջ, «Նոր Հայաստանի» Ազատության հրապարակում անցկացված տեղեկատվական ասուլիսի ավարտից անմիջապես հետո, ոստիկանությունը առանց որևէ պատճառաբանության և հիմքի բերման է ենթարկել ասուլիսին ներկա «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից Արսեն Նիկողոսյանին, որը ասուլիսի ավարտից հետո հեռանալիս է եղել հրապարակից։ Տեղեկացնենք նաև, որ Արսեն Նիկողոսյանը այն երիտասարդն է, որը քիչ առաջ հրապարակում նստացույցի մասնակիցների կողմից վրան տեղադրելու փորձի և ոստիկանության կողմից խոչընդոտի ժամանակ պահանջել է ոստիկանությունից այն հիմքերը ըստ որի ոստիկանությունը արգելում է նստացույցի մասնակիցներին վրան տեղադրել հրապարակում։

Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Արսեն Նիկողոսյանը բերման է ենթարկվել և անհապաղ ազատ արձակել երիտասարդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031