Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը դիմել է իրավապահներին՝ փաստաթղթերի կեղծման դեպքով գործ հարուցելու համար

Դեկտեմբեր 08,2015 18:55

«4-րդ ընտրատարածքի մոտ 8 տեղամասերում, որտեղ բացահայտ կեղծիքներ են կատարվել եւ «Ժառանգության» ներկայացուցիչները չեն կարողացել որեւէ ձեւով կանխել այդ կեղծիքները, մենք տվել ենք վերահաշվարկի դիմումներ, որտեղ բացահայտ կեղծիքներ են, եւ ըստ իրենց տվյալների այդ տեղամասերում հաղթել է այո-ն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Հովսեփ Ղազարյանը:скачанные файлы

Նա նշեց, որ երբ բացվեն այդ արդյունքները ակնհայտ կլինեն կեղծիքները: Նա մեզ հայտնեց, որ վիճակահանությամբ առաջին ընտրվել են 10 տեղամասեր, որտեղ հաղթել է «Ոչ»-ը, իսկ 10-ից ավել տեղամասից ավել բացելը, ըստ նրա, ռեալ չէ. «Հիմա ընտրական հանձնաժողովը կանչել է Հանրապետական անդամներին, հակաօրինական ձեւով նորմալ տեղամասերի արձանագրություններում հատուկ կարծիքներ է ավելացրել, որպեսզի այս նորմալ տեղամասերը բացեն, այս վերահաշվարկի համար սահմանափակ ժամանակ է, որպեսզի այս խախտված տեղամասերը չբացվեն եւ չարձանագրվեն»:

Հովսեփ Ղազարյանն ասաց, որ 4/25 ընտրատեղամասում հատուկ կարծիք չի եղել, անօրինական կերպով են բացել եւ վերահաշվարկ կատարել. «4/04-ում հանձնաժողովի նախագահը պնդում է, որ հատուկ կարծիք չի եղել, ՀԱԿ-ից է նախագահը: Դա նաեւ վկայում է այն հանգամանքը, որ պարկի արձանագրության մեջ եւս չկա հատուկ կարծիք գրված, միայն հանձնաժողովի օրինակի մեջ է»:

Նա հավելեց, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այդ կապակցությամբ դիմել է իրավապահներին, որպեսզի  փաստաթղթերի կեղծման դեպքով գործ հարուցվի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031