Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Նոր սահմանադրության որոշ հոդվածներ միայն հաջորդ տարի են ուժի մեջ մտնելու»

Դեկտեմբեր 08,2015 18:37

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իր հեռանկարային ծրագրերի մասին հստակեցումներ կանի դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին:

Դիտարկմանը՝ երեկ նախագահականում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ արդեն գործ ունենք կառավարման նոր համակարգի հետ, «Հանրային փրկության» ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Ներկա սահմանադրությունը հաջորդ տարի ամռանը նոր սկսելու է տարբեր հոդվածների հետ կապված ուժի մեջ մտնել: Դեռ չեմ խոսում այն մասին, որ անցումային փուլը մինչև 2018-ն է նախատեսված: Ես իր ելույթը դեռ չեմ կարդացել, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ սահմանադրությունը ուժի մեջ չի մտել, առավել ևս այն խորհրդարանական չէ, այլ դեռ միակուսակցական»:

Այս առիթով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան` հայտարարեց. «Այն փաստը, որը նրանք սվինների ուժով, զոռով փորձել են ընդունել նման փաստաթուղթ, դա լինելու է այս ռեժիմի մահախոսականը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031