«Գրավիր քեզ պատկանող իշխանությունը, դուրս արի փողոց, ստեղծիր ազատության հրապարակներ քո բնակավայրում, ընդվզիր ապօրինի գործողությունների դեմ, ծաղրի՛ր քո վրա փաթաթված հանցավոր օրենքները եւ դրանք կիրառող մարդկանց, ստեղծիր թատրոններ եւ ծաղրիր քեզ ցավ պատճառողներին, ցուցադրիր քո վերաբերմունքը ռեժիմին: Անցկացրու քաղաքական սուգ, թաղում եւ այդ ծեսի միջոցով ազատվիր հանցավոր ռեժիմի անցանկալի անձանցից»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին քաղաքացիներին այսպիսի խորհուրդներ տվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա հորդորեց ինքնակառավարման խորհուրդ ստեղծել, կանանց հորդորեց քաղաքական գործընթացների ուղղորդումը իրենց ձեռքը վերցնել. «Ոչ ոք չի կարող անմասն մնալ հանցավոր ռեժիմի տապալման հարցում: Ես չեմ պատրաստվում սպասել եւս մեկ համապետական ընտրության, որովհետեւ այս պայմաններում ցանկացած ընտրություն կեղծվելու է»:
Նա առաջարկեց հասարակությանը, որ կազմակերպեն կեղծ թաղում. «Սկսեք Լիսկայից, Սյունիքի մարզն առաջին հերթին սկսենք ազատագրել, սկսենք հոգեհանգիստների, բեմադրությունների միջոցով, ծաղրենք այս իշխանություններին: Դա մեզ հնարավորություն է տալու համախմբվելու: Ես ասացի անհնազանդության մի քանի քայլեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ոնց հասկացանք Սյունիքի մարզպետին Զարուհին ավելի վեր դասում երկրի նախագահից, ԱԺ նախագահից ու վարչապետից և այլ բարձաստիճանների ստոադասելով նրան