Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան բուհը միջազգային հավատարմագրում ստացավ (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 08,2015 17:57

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանին այսօր առաջինը տրվեց միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայական: Բուհում կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհուրդը, Իսպանիայի որակի գնահատման եւ հավաստագրման ազգային գործակալությունը ՃՇՀԱՀ-ին հանձնեցին համապատասխան վկայականը՝ 5 տարի ժամկետով:

«Շատ ուրախ եմ տարիներ առաջ մեկնարկած գործընթացի պտուղները տեսնելու համար: Հայաստանը միջազգայնացնում է կրթական համակարգը՝ լինելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս: Հայաստանյան բուհերը հետեւողական ջանքեր են գործադրել, որպեսզի կրթության որակը բարելավեն: Այս հավատարմագիրն առաջինն է, որ տրվել է Հայաստանի որեւէ պետական բուհի՝ որակի հսկողության եվրոպական գործակալությունների կողմից: Կրկնակի ուրախալի է, որ այդ գործակալությունը ֆրանսիական է: Սա մեր կատարած աշխատանքի բարձր գնահատականն է: Սա կրթության որակի եվրոպական կնիքն է՝ դրված համալսարանի վրա: Սա դիպլոմի ճանաչման եւ երիտասարդ կադրերի լավ ապագայի հիմքն է»,-լրագրողներին ասաց Կրթության եւ գիտության նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ երբեմն բուհերից դժգոհ ենք ավելի, քան պետք է. «Փոքր-ինչ տառապում ենք ինքնաքննադատության մոլուցքով, փոքր-ինչ մազոխիստիկ բաներ կան այս ամենի մեջ, բայց Եվրոպայի առաջատար գործակալության կողմից տրված անկախ գնահատականի մասին է խոսքը»:

Ashotyan_5 Ashotyan_4 Ashotyan_3 Ashotyan_2 Ashotyan_6

Կրթության նախարարը հույս հայտնեց, որ այլ բուհեր եւս կգրանցեն համալսարանի հաջողությունը. «Վստահ եմ, որ մոտակա երկու տարում մենք կտեսնենք առնվազն 2-3 միջազգային հավաստագիր ստացած բուհ: Կուզեի մնացած բուհերն էլ նախանձախնդիր լինեին եւ գնային այդ ճանապարհով: Պոլիտեխնիկն արդեն որոշել է դիմել, իսկ Բժշկական համալսարանն աշխատում է բելգիական ընկերության հետ»:

Հավելենք, որ համալսարանի ինստիտուցիոնալ գնահատման գործընթացը միջազգային կառույցներն իրականացրել են 2013-2014թթ.՝ հաստատելով, որ ՃՇՀԱՀ-ի գործունեությունը համապատասխան է եվրոպական չափանիշներին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031