Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը ու Գյումրու մյուս տղամարդիկ պարտվեցին, 220 ձայնով հաղթեց Սամվել Բալասանյանի շտաբը

Դեկտեմբեր 08,2015 17:54

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը տանուլ է տվել իրեն վստահված երկու՝ Գյումրու «Բալատոն» վարժարանում ու իր կնոջ ղեկավարած`թիվ 8-րդ մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասերում: Այս երկու ընտրատեղամասերում էլ «Ոչ» -ը կրկնակի հաղթանակ է տարել:

Պարզվում է «այո»-ն պարտություն է կրել նաեւ Ղուկասյան ընտանիքին վստահված ընտրատեղամասերում: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հանձնված էին իր թաղամասի՝ Սլաբոդկայի երկու ընտրատեղամասեր, որոնք տեղակայված են թիվ 1-ին ավագ դպրոցում ու թիվ 6-րդ դպրոցում:

Թիվ 6-րդ դպրոցում՝ 34/28 ընտրատեղամասում, որտեղ լցոնումներ եղան, մի պահ անհետացավ նաեւ կնիքը, վերջին հաշվով հաղթանակեց «ոչ»-ը. «այո» ստացավ 285 քվե, «ոչ»-ը՝ 394: Իսկ թիվ 1 -ին ավագ դպրոցում «այո»-ն ընդամենը մեկ ձայնով առաջ անցավ «ոչ»-ից: Նախկին քաղաքապետի հորեղբոր որդուն՝ ՀՀԿ-ական Արտյոմ Ղուկասյանին վստահված երկու ընտրատեղամասերում՝ Տիկնիկային թատրոնում ու մանկապարտեզներից մեկում դարձյալ հաղթանակ տարավ «ոչ»-ը:

Gyumri-hanraqve_2

Մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Ադամյանին վստահված ընդամենը մեկ ընտրատեղամասում, որը տեղակայված էր Գյումրու բժշկական քոլեջում, դարձյալ հաղթել է «ոչ»-ը:

Պարտվեց նաեւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, նրա պատասխանատվության տակ գտնվող 31 ընտրատեղամասերից մեծ մասում դարձյալ հաղթել է «ոչ»-ը, 12-ում հաղթել է «այո»-ն, 19-ում պարտվել է, «այո»-ի ու «ոչ»-ի տարբերությունը 900 ձայն է:

«Այո»-ն տխուր պարտության է մատնվել նաեւ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի պատասխանատվության տակ գտնվող թիվ 33 ընտրատարածքի քաղաքային հատվածն ընդգրկող 17 ընտրատեղամասերում, այստեղ մեծամասամբ հաղթել է «ոչ»-ը: Պարզվում է «այո»-ի համար քիչ, թե շատ ձայներ ապահովել է Սամվել Բալասանյանի շտաբը, այս շտաբի ենթակայության տակ գտնվող 35 ընտրատարածքի քաղաքային հատվածում գտնվող 24 ընտրատեղամասերից վերջին հաշվով «այո»-ն 220 ձայնով առաջ է անցել «ոչ»-ից. 10-ում հաղթել է «այո»-ն , 14-ում՝ պարտվել:

35 ընտրատարածքի գյուղական համայնքներում «այո»-ի օգտին բավական հաջող աշխատել է Արման Սահակյանը: Այս թեմային կանդրադառնանք առանձին:

Գյումրիում հետեւյալ պատկերն է արձանագրվել. 33 ընտրատարածքի՝ Գյումրին ընդգրկող հատվածում «այո»-ն ստացել է 2371 ձայն, «ոչ»-ը՝ 4505: 34 ընտրատարածքը, որն ամբողջապես ընդգրկում է Գյումրի քաղաքը, «այո»-ն ստացել է 8930 ձայն, «ոչ»-ը՝ 12062: 35 ընտրատարածքի Գյումրին ընդգրկող մասում «այո»-ն ստացել է 5434 քվե, «ոչ»-ը՝ 5251:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Ամոթ է գոնե գրեք, որ լցրել են և Արման Սահակյանը, և Սամվել Բալասանյանը, մի փորձեք պատվազրկել գյումրեցիներին, որոնք ՞ոչ՞-ին դաբրո տվեցին, իսկ ով որտեղ որ ՞հաղթել է՞, եթե դա հաղթանակ է ՝լցնել այան ափաշքյարա, ուրեմն զեղծարար է, դրանց կանդալել է պետք:Ով չգիտի, որ այո-յի համար լցրել են, դա հաղթանակ է և շտաբի լավ աշխատանք?եթե լրագրողներն են այդպես համարում, ուրեմն ասելիք չկա

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031