ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանրաքվեի արդյունքներին անդրադարձավ:
Նա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից հայտարարեց, որ պետք է գիտակցել՝ այսօրվա իրականությունը ուժերի որոշակի հարաբերակցության արտահայտությունն է, երբ ՀՀԿ-ն իր շուրջը համախմբելով վարչական, ֆինանսական ռեսուրսը, հսկողության տակ է առել ողջ իշխանությունը. «Մենք գործ ունենք մի իրականության հետ, երբ կազմակերպված փոքրամասնությունը իր կամքն է թելադրում քաղաքացիական մեծամասնությանը՝ օգտվելով միմիայն նրանից, որ մեծամասնությունը կազմակերպված չէ»:
Նա կոչ արեց նոր կազմակերպված ծրագիր մշակել, որը պետք է ունենա 3 հիմնական բաղադրիչ. Առաջինը՝ ունենալ այնպիսի 6 հազար քաղաքացիների գործունակ ինստիտուտ, որն ի վիճակի կլինի ՀՀ բոլոր ընտրական տեղամասերում պաշտպանել քաղաքացու քվեն: Երկրորդ՝ Հայաստանի պետական իշխանությունը ստանձնելու եւ Հայաստանը անցնցում կառավարելու ընդունակ քաղաքական թիմ: Հայաստանը ստեղծված քաղաքական եւ սոցիալական, տնտեսական ճգնաժամից հանելու համար ունենալ իրագործելի ծրագիր: Միայն այսպիսի համակարգի գոյությունն է, որ կարող է Հայաստանում իշխանափոխության հնարավորություն տալ, եւ Քաղաքացիական պայմանագիրը առաջնահերթություն է հռչակել այսպիսի ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորումը»:
Նա դիմեց ՀՀ քաղաքացիներին եւ Սփյուռքին՝ աջակցել այդ ծրագիրն իրագործելու համար եւ հորդորեց քաղաքացիներին դառնալ այդ 6 հազար անձանցից մեկը՝ օգնելով ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորմանը: Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ՝ այդ պարագայում մենք միասին կհաղթենք:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ