Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Նավասարդյանին. «Ընդդիմախոսներին դժվար է լավն արտաբերել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2015 17:19

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի մամուլի ակումբն այսօր լրագրողներին ներկայացրեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի լուսաբանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում» մոնիթորինգի արդյունքները: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ նաեւ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հաղորդաշարին, որը վարում է ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Նախագիծը սկսվեց նոյեմբերի 6-ին՝ համընկնելով քարոզարշավի մեկնարկի հետ, եւ 5 հաղորդումից 2-ը նվիրվեցին քարոզարշավին: Ծրագրի վարողի ընտրությունը կարելի է դիտարկել որպես շահերի բախման ակնհայտ նախադեպ, որի կողքով մենք չէինք կարող անտարբեր անցնել: Եթե հաղորդումը սկսվեր ավելի վաղ, այդ խնդիրները սուր չէին ընկալվի: Ցանկալի չէր, որ այդ նախագծով ստվերվեր ամբողջ միջոցառումը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Aravot.am-ն այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց Կրթության եւ գիտության նախարարից: Արմեն Աշոտյանն ասաց, որ իր հաղորդաշարի հանդեպ ուշադրությունը տեղին է. «Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա վերջին հաղորդումը, որին մասնակցեցին Լեւոն Զուրաբյանը, Էդուարդ Շարմազանովը եւ Լարիսա Ալավերդյանը, փարատեց կողմնակալության հետ կապված բոլոր մտահոգությունները: Քարոզարշավի ընթացքում որեւէ բողոք ու դժգոհություն չենք ունեցել: Հասկանում եմ, որ մեր ընդդիմախոսներին դժվար է լավն արտաբերել, բայց այդ լավը գոյություն ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031