Թբիլիսիի 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը: Հիմնական մրցութային ծրագրերից զատ փառատոնը հագեցած էր նաև արտամրցութային հարուստ ծրագրերով: Դեկտեմբերի 3-ին կայացավ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը նվիրված էր ռեժիսորի 60 ամյա հոբելյանին:
Հիմնական մրցանակների թվում այս տարի փառատոնն այս տարի առաջին անգամ նախատեսել էր երկու «Պրոմեթևս» պատվո մրցանակներ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար, որոնք հանձնվեցին վրաց կինոռեժիսոր Լանա Գոգոբերիձեին և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին:
2009-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը միևնույն փառատոնի շրջանակներում արժանացավ փառատոնի բարձրագույն մրցանակին և 2012-ին տեղի էր ունեցավ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի առիթով այս տարի հետահայաց ցուցադրություններ կազմակերպվեցին շուրջ տասը միջազգային կինոփառատոների շրջանակներում:
Մամլո հաղորդագրություն